211652_close_icon

Էվերեստը միայնակ բարձրանալն արգելվել է

views-count11815 դիտում article-date 17:41 30-12-2017
Նեպալի իշխանությունները, ձգտելով նվազեցնելով դժբախտ պատահարների թիվը, որոշել են արգելել Էվերեստը և Հիմալայնների մյուս գագաթները միայնակ բարձրանալը: Հաղորդում է [url=http://tass.ru/obschestvo/4853250]tass[/url]-ը: Արգելքի որոշումն Ամանորի նախաշեմին ընդունել է երկրի կառավարությունը, որի համար լեռնագնացությունը պետական բյուջեի համալրման ամենաթանկ աղբյուրներից մեկն է: Տեղական իշխանության մարմիններն այս օրերին ակնկալում են օտարերկրյա հյուրեր, որոնց ներդրումը կազմում է Նեպալի զբոսաշրջային արդյունաբերության 70%-ը: Այդ լեռները բարձանալու համար մեկ անձը ծախսում է միջինը 60 հազար դոլար: Իսկ երբ բարձրանում են խմբով, ապա մեկ լեռնագնացի հաշվով ծախսը կազմում է 40 հազար դոլար:

Նմանատիպ նյութեր