Նեմցովի սպանության գործում նոր ֆիգուրանտ է հայտնվել
Ռուսական Kommersant թերթը հայտնել է, որ ռուս ընդդիմադիր քաղական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում նոր ֆիգուրանտ է հայտնվել: ՌԴ հետաքննչական կոմիտեին հայտնի է մի քաղաքացու անունը՝ ոմն Ռուսլիկ, ով, Զաուր Դադաևի ցուցմունքների համաձայն, իրեն է տրամադրել ZAZ մակնիշի ավտոմեքենան ու հանցագործության գործիք ատրճանակը, որով սպանվել է Նեմցովը, ինչպես նաև խոստացել 5 մլն ռուբլի սպանության կատարողներին:
Թերթի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ հետախուզում չի հայտարարվել, քանի որ հետաքննիչներն առայժմ փաստեր ու ապացույցներ են հավաքում սպանությանը նրա հավանական մասնակցության վերաբերյալ:
Բ. Նեմցովը սպանվել է փետրվարի 28-ին՝ Մոսկվայի կենտրոնում: Սպանության պահին նրա հետ է եղել ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան: Վերջինս ՌԴ հետաքննութւյանը ցուցմունքներ տալուց հետո լքել է Ռուսաստանի տարածքը՝ խոստանալով, որ կհամագործակցի հետաքննության հետ:
Սպանության հիմնական կասկածյալներն են Զաուր դադաևը, Անզոր Գուբաշևը, Համզաթ Բախաևը, Թամերլան Էսքերհանովը և Շադիդ Գուբաշևը: