10888 դիտում
18:17 29-03-2015
Գյուղացին պնդում է, որ ֆերմերությամբ զբաղվող փաստաբանը տարել է իր կենդանիները և չի վճարում աշխատավարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փաստաբան Մամիկոն Մանուկյանը, ով նաև ֆերմերությամբ է զբաղվում, իր աշխատող, Կոտայքի մարզի Բջնի գյուղի 1-ին փողոցի 8-րդ տան բնակիչ, 51-ամյա Վարուժան Խաչատրյանի սեփականություն համարվող կենդանիները տարել է և չի վճարում կատարված աշխատանքի դիմաց:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Խաչատրյանը:
Նա պատմեց, որ սույն թվականի մարտի 18-ին փաստաբան Մամիկոն Մանուկյանը և նրա մարդիկ իր տանից քշել տարել են ոչ միայն իրեն պատկանող անասունները, այլ նաև իր սեփական 2 այծերը և 10 սագերը, պատճառաբանելով, թե՝ նա ոչ մի անասուն չունի:
«Բայց չէ որ նա 2009թ.-ի մայիսին, տեսնելով իմ պահած, խնամած կենդանիներին և գյուղացիներից լսելով, հետաքրքրվելով այդ մասին, եկավ իմ տուն և առաջարկեց պահել իր անասունները՝ 1 կով, 6 այծ, 2 ոչխար, 1 խոզ և 25 սագ, իսկ հետագայում նաև՝ հավ: Բանավոր համաձայնության գալով՝ ես իմ տան 1-ին հարկը դարձրի անասնագոմ և իմ անասունների հետ սկսեցի պահել նրա կենդանիներին:
Մեր պայմանավորվածության համաձայն ամսեկան 20 000 ՀՀ դրամ աշխատավարձ և եկամտի 30 %-ը պետք է վճարվեր: Նա իմ աշխատանքից և ստացված եկամտից միշտ գոհ է եղել, նույնիսկ իմ տան հարևանությամբ ձեռք էր բերել հողամաս, որտեղ ցանկանում էր կառուցել անասնագոմ, որպեսզի ես այնտեղ կարողանամ պահել իր բազմապատկած անասնագլխաքանակը»,- մանրամասնեց Վարուժանը:
Նաև ավելացրեց, որ վերջին տարիներին փաստաբան գործընկերը սկսել է անբարեխղճորեն կատարել իր պարտավորվածությունը` չի վճարել էլեկտրաէներգիայի, խմելու ջրի վճարները, որոնք հիմնականում օգտագործել են նրա անասունները պահելու համար: Արդյունքում՝ պարտքերը կուտակվել են:
«Վերջին ամիսների աշխատավարձերը ընդհանրապես չի վճարել, որը կատարած աշխատանքների ծավալների և անասնագլխաքանակի ավելացման հետ նա բարձրացրել էր»:
Խոզերի գլխաքանակը այնքան էր ավելացել, որ այլևս իմ տանը պահել հնարավոր չէր և ես նրան առաջարկել եմ իմ տանից հանել տեղափոխել իր անասունները:
Ես և իմ ընտանիքը ամբողջ ժամանակ տրամադրել ենք նրա անասունները պահելուն և ոչ մի տեղ չենք աշխատել, իսկ եթե նա մեր աշխատավարձը չի վճարում մենք ինչպես ապրենք, ես ինչպես վճարեմ մարդկանց աշխատանքի դիմաց, երբ նա ինձ էր լիազորել մարդկանց հետ խոսել, պայմանավորվել՝ իմ տան հարևանությամբ անասնագոմի կառուցման աշխատանքների համար»,- ավելացրեց Վ. Խաչատրյանը:
Ինչպես նաև նշեց, որ շինարարներ Արթուր Մկրտչյանը և Կամո Գասպարյանը եկել իրենից են պահանջում կատարած աշխատանքի դիմաց հասանելիք գումարը:
Ես որտեղի՞ց վճարեմ, երբ նա կտրականապես հրաժարվում է:
Հիմա ո՞վ պետք է վճարի իմ վրա կուտակված պարտքերը, ինձ պատճառված վնասի և մարդկանց կատարած աշխատանքի համար,- հուսահատված նշեց Վարուժանը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+