1882 դիտում
17:13 17-07-2024
«Մեր գյուղացին, տեսնելով՝ հնար չկա, ձեռքը տարել ու երեխայի գլուխը շան բերանից է հանել»․ Ոսկեհասկի վարչական ղեկավար
Տեղեկացրել ենք, որ երեկ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը գզել էր 5 հոգու, որոնք տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն։ Ամենածանրը 5-ամյա երեխայի վիճակն էր, որին Գյումրի ԲԿ-ից տեղափոխել էին մայրաքաղաք` «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»։
Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց տեղի ունեցածից։ Նա պատմեց, որ երեխան մոր հետ գնացել է բարեկամի տուն, անցել են առվակի մոտով, որը բավական ամայի տարածք է․ մեքենաների շարժ չկա, հիմնականում անասուն պահողներ են այնտեղ լինում։ Շունը, ըստ վարչական ղեկավարի, հասել է նրանց վրա, վնասել թե՛ մորը, թե՛ երեխային․ բերանի մեջ է վերցրել 5 տարեկան տղայի գլուխը, համագյուղացիներն էլ, տեսնելով, հասել են օգնության։ Շունը նրանց ևս կծել է։
«Չգիտենք այդ շունը որտեղի՞ց է հայտնվել առվակի մոտ, չգիտենք՝ տեր ունի՞, չունի՞, երևի սոված է եղել, հասել ու կծել է։ Շունը երեխայի գլուխը բերանն է վերցրել։ Մեր համագյուղացին եղանով է փորձել վախեցնել շանը, որպեսզի փրկի երեխային, տեսել է՝ հնար չկա․ շունը բաց չի թողնում նրան, ձեռքերը տարել է շան բերանի մեջ ու մի կերպ ազատել երեխային։ Շունը կծել էր նաև նրա ձեռքերը։ Շատ մտահոգ էի երեխայի համար, քիչ առաջ խոսել եմ մոր հետ, ասաց՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, երեխայի ծնոտն էր ջարդել, քիթը վնասել։ Ամեն ինչով համայնքը պատրաստ է օգնելու, կանգնած է կողքերը, միայն թե առողջանան», -ասաց վարչական ղեկավարը։
Նա նաև նշեց, որ շանը բռնել են, մեկուսացրել, պիտի հասկանան՝ ինչ է կատարվել։ Մենք Մուշեղ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե շա՞տ են թափառող շները գյուղում։ Նա ասաց, որ խնդիրն առկա է նաև իրենց մոտ, թեև Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը փորձում է այդ հարցին լուծում տալ, բայց ահավոր վիճակ չէ, ինչպես մյուս տեղանքներում։ Ըստ նրա, թափառող շները շատ չեն, բացի այդ, երբևէ մարդկանց վրա չեն հարձակվել, թե այս մի շունը որտեղից է հայտնվել գյուղի ամայի տարածքում, դա չգիտեն։
Հիշեցնենք, որ երեկ Գյումրի ԲԿ տեղափոխված 5 հոգուց 3-ի մոտ՝ 1963 թվականին ծնված Ն․ Բ․-ի մոտ առկա են եղել դաստակի և ձախ նախաբազկի շան կծած բազմաթիվ սալջարդ վերքեր, 1999 թ․-ին ծնված Բ․Ռ․-ի մոտ դաստակի չորս մատի ափային մակերեսում շան կծած պատառոտված վերք, 1968 թվականին ծնված Բ․ Ք․-ի մոտ զույգ վերջույթների շան կծած սալջարդ վերքեր։ Երեխայի մոր մոտ մարմնի տարբեր մասերում շան կծած բազմաթիվ սալջարդ վերքեր են եղել, իսկ երեխան ունեցել է դեմքի բազմաթիվ պատառոտված վերքեր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 16-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել էր քաղաքացիների վրա և կան տուժածներ։
Օպերատիվորեն գյուղ էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։
Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գյուղից Գյումրու բժշկական կենտրոն էին տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ 4-ամյա Սամվել Մ․-ն, 25-ամյա Ռուստա Բ․-ն, 56-ամյա Քաջիկ Բ․-ն, 59-ամյա Շիրակ Ն․-ն և 42-ամյա Նառա Մ․-ն։
Դեպքի մասին ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ այն փոխանցել էին Շիրակի մարզային փրկարարական վարչություն և այս պահին գյուղ էին ժամանել փրկարարները, որպեսզի կարողանան հայտնաբերել ու վնասազերծել շանը։
Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և արդեն գյուղ են ժամանել քննչական խումբը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի վիճակը ծանր է, գիտակցությունը տեղն է, մնացած վիրավորները մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ, շունն էլ , որը հարձակվել էր նրանց վրա, տուժածների հարևանինն է եղել։

Նմանատիպ նյութեր
1548 դիտում
18:21 30-12-2014
Հնդկաստանում երեխայի բերանից 80 ատամ են հեռացրել
28832 դիտում
20:22 15-10-2020
«Իդեալական երիտասարդ էր, չհասցրեց նույնիսկ ամուսնանալ»․ Ոսկեհասկի համայնքապետը՝ 29-ամյա Կարապետի մասին. Aravot.am
3404 դիտում
23:22 14-05-2022
Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար. Արամ Աբրահամյան
Այս բաժնից
469 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի
631 դիտում
14:34 25-11-2024
Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումներ կայացնելուց. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին
751 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման