211652_close_icon
views-count1528 դիտում article-date 15:09 29-03-2015

Սինգապուրում Լի Կուան Յուին վերջին հրաժեշտն է տվել 1,2 միլիոն մարդ

Սինգապուրի տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր հերթ են կանգնել՝ երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուին վերջին հրաժեշտ տալու: Քաղաքական գործչի հուղարկավորության արարողությանն ընդհանուր առմամբ 1,2 միլիոն մարդ է մասնակցել: Հրաժեշտի արարողության ժամանակ երկրում լռության րոպե է հայտարարվել: Յուն մահացել էր 92 տարեկանում՝ մարտի 22-ին: Նա երկիրը վարչապետի պաշտոնում ղեկավարել է 25 տարի՝ սկսած 1959 թվականից:

Նմանատիպ նյութեր