Հրդեհ Երևանի Բուզանդի փողոցում. ոստիկաններն ու փրկարարները ծխահարված կնոջը տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 28-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 101 կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ փրկարարները և ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի ծառայողները նշված շենքի նկուղային սենյակից դուրս են բերել միջին տարիքի ծխահարված կնոջ ում օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավոր կնոջ ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի