1716 դիտում
09:17 28-03-2015
Ժիրինովսկու ասածը նման է տաք ջրի նավահանգիստ գրավելուն. Ֆրեդո Արիաս-Քինգ. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է, որ ԱՄՆ Լիբերալների միջազգային շարժման ներկայացուցիչ Ֆրեդո Արիաս-Քինգը, անդրադառնալով օրերս Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի դիտարկումներին, թե ԼՂ հակամարտության կարգավորումն ունի երրորդ ճանապարհ` ԼՂ-ի անցումը Մոսկվայի վերահսկողության տակ, թերթի հետ զրույցում ասել է, որ Արևմուտքը պետք է ավելի վճռական առաջնորդներ ունենար:
Նա նշել է, թե բոլորին է հայտնի` Վլադիմիր Ժիրինովսկին «պուտինյան ռեժիմի արտույտն է», և նա մշտապես բաց տեքստով խոսում է այն մասին, ինչը Պուտինին սերտ կանգնած շրջանակները խոսում են շշուկով, Ժիրինովսկին արտացոլում է Կրեմլի դեռևս չբարձրաձայնվող տեսակետները: Ըստ Արիաս-Քինգի` Ռուսաստանը չունի այնպիսի իշխանություն, գործունեության դաշտ, որը թույլ կտա նման բան անել, առավել ևս, երբ Հյուսիսային Կովկասը կորցնելու վտանգի առջև է կանգնած: Ըստ նրա՝ դեռ չի պատկերացնում՝ ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերահսկել Հարավային Կովկասը, թեև կարող է սադրել լարվածություն, բախումներ հակամարտող կողմերի միջև, ինչը և ներկայումս անում է, «օգնում է» և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին սպառազինությամբ, դիվանագիտական խողովակներով: Դա հեշտ է անելը, բայց Ժիրինովսկու ասածը նման է տաք ջրի նավահանգիստ գրավելուն, դա արդեն հին գաղափար է: Ռուսաստանը նման կարողություն չունի, թեև, եթե Արևմուտքն ունենար ավելի վճռական առաջնորդներ, ապա Պուտինն արդեն ընկած կլիներ, և ուկրաինական զարգացումները տեղի ունեցած չէին լինի: Ամոթ է Արևմուտքի համար:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1627 դիտում
20:08 24-05-2023
Զախարովան իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես. Նիկոլ Փաշինյան
9895 դիտում
23:19 20-01-2018
ԱՄՆ-ում մահացել է ռէպեր Ֆրեդո Սանտանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»