Եվրոպայում առաջին անգամ մեռած սիրտ են փոխպատվաստել
Եվրոպայում առաջին անգամ իրականացվել է մեռած սրտի փոխպատվաստման վիրահատություն: Այն իրականացվել է Մեծ Բրիտանիայի Քեմբրիջշիր կոմսությունում:
Սովորաբար սրտի դոնոր է դառնում այն մարդը, ում գլխուղեղը դադարում է գործելուց, իսկ սիրտը շարունակում է աշխատել: Այս դեպքում դոնոր է դարձել մի մարդ, որի սիրտն ու թոքերը դադարել են գործելուց: