Ռուս երեխային փոխպատվաստել են մահացած հնդիկ երեխայի սիրտը
Հնդկացի բժիշկները ռուս երեխային փոխպատվաստել են մահացած հնդիկ երեխայի սիրտը: Վերջինիս ծնողները օրգանի փոխպատվաստման թույլտվություն են ստորագրել, երբ երեխայի ուղեղի մահ է գրանցվել:
Երեխայի մյուս օրգաններն ուղարկվել են տարբեր հիվանդանոցներ: Վիրահատությունը տեղի է ունեցել հնդկական Չեննաե քաղաքում եւ բարեհաջող ավարտ է ունեցել:
Հայտնի է, որ ռուս երեխայի համար սրտի փոխպատվաստման վիրահատությունը փրկվելու միակ տարբերակն էր: