Playboy-ի հայտնի մոդելին մեռած են գտել իր բնակարանում
Ամերիկացի հայտնի թոփ մոդել, 34-ամյա Կասանդրա Լինն Հենսլիին, ով իր կարիերան սկսել էր հայտնի Playboy ամսագրում լուսանյկարվելով, իսկ 2006 թվականի փետրվարին Pkayboy-ի վարկածով ճանաչվել ամսվա գեղեցկուհի, Լոս Անջելեսի իր բնակարանում մեռած են հայտնաբերել:
Նախնական վարկածի համաձայն գեղեցկուհին մահացել է թմրանյութերի չարաշահումից, ինչի հետևանքով նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել: Հենսլիին իր բնակարանի լոգարանում գտել է նրան հյուրընկալած տղամարդը և շտապօգնություն կանչել: