Գերմանիայում մեկ րոպե լռությամբ հիշել են ավիաաղետի զոհ դարձած աշակերտներին
Գերմանիայի մի շարք քաղաքներում աշակերտները և ուսուցիչները մեկ րոպե լռությամբ հիշել են Ֆրանսիական Ալպերում ավիաաղետի զոհ դարձած ընկերներին: 12-16 տարեկան 16 աշակերտներ վերադառնում էին Բարսելոնայից, որտեղ իսպաներեն սովորելու նպատակով անցկացրել էին 9 օր:
Հիշեցնենք, որ Ֆրանսիական Ալպերում Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են դրանում եղած բոլոր 150 ուղևորները, այդ թվում` անձնակազմի անդամները: