211652_close_icon
views-count1228 դիտում article-date 16:27 27-03-2015

Տաղավարից գողացել է ոսկյա շղթա

Մարտի 26-ին, ժամը 20.00-ին, 1973 թ. ծնված Գեղամ Ա.-ն ոստիկանության Կենտրանականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Երևանի Մ. Խորենացու փողոցի 26 հասցեում գործող սրահի իր տաղավարից գողացել են ոսկյա շղթա` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Էդուարդ Պ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 22.00-ին, կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր