Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Ria Novosti-ն:
Քննարկման հիմնական թեման եղել է Սիրիայում, Իրաքում, Եմենում և Ուկրաինայում առկա ծանր իրադրությունը: Շոշափվել է նաև զսպված սիրիական ընդդիմության ընտրված անդամների մարզումը և նրանց զինելու, Թուրքիայի տարածքից Սիրիա ներխուժելու օտարերկրյա զինյալների հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային խնդիրը: