Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել
Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի իրադրությունը, ինչպես նաև Իրանի հետ «Վեցյակի» բանակցությունների ընթացքը:
Օբաման ասել է, որ Ռուսաստանը պետք է կատարի Մինսկի համաձայնությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները, Ուկրաինայի տարածքից դուրս բերի բոլոր ռուս զինծառայողներին և զինտեխնիկան:
Խոսվել է նաև Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցության տարածման մասին: Նախագահները պայմանավորվել են հանձնարարել արտգործնախարարներին հանդիպել՝ թեման քննարկելու համար: