211652_close_icon
views-count2208 դիտում article-date 21:21 26-03-2015

Թմրամիջոց «հյուրասիրողին» ձերբակալեցին

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Մայիսյան գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Սևակ Տ.-ին, 1990 թ. ծնված Կոլյա Զ.-ին և 1993 թ. ծնված Նարեկ Մ.-ին` վերջինիս վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով: Զննությամբ ավտոմեքենայից հայտնաբերվել է 2,5 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված: Կոլյա Զ.-ն հայտարարել է, որ զանգվածը պատկանում է իրեն և այն ձեռք է բերել Գետաշեն գյուղի բնակիչ, իր ծանոթ Վարիչից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարիչը 1964 թ. ծնված Վահրիճ Ա.-ն է, որը նույն օրը, ժամը 09.30-ին, Գետաշեն գյուղից բերման է ենթարկվել և խոստովանել, որ թմրամիջոցն ինքն է հյուրասիրել Կոլյա Զ.-ին: Վահրիճ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր