881 դիտում
16:04 26-03-2015
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվողը կալանավորվել է
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Գագիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ. փետրվարին նախնական համաձայնության գալով որպես գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովիկ Բ.-ի հետ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին աջակցելու, նրան դատախազությունում պաշտոնի նշանակելու, ինչպես նաև հետագայում աշխատանքային այլ հեռանկարներ ստեղծելու կեղծ խոստումներ տալով, դատախազի տեղակալի բնակարանի կահավորման համար պարտքով գումար վերցնելու պատրվակով, խաբեությամբ նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 15 հազ. ԱՄՆ դոլար գումար և 130 հազ. ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոս:
Գագիկ Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
1562 դիտում
15:46 19-02-2015
Դատախազը խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ է կատարել
1258 դիտում
12:41 08-02-2014
Բերման է ենթարկել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին