211652_close_icon

Այցելությունները ոստիկանության ստորաբաժանումներ չեն դադարում. Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

views-count1110 դիտում article-date 12:38 26-03-2015
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Ջիվան Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ականանետի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 38 փամփուշտ: *** Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Սահակ Ա.-ն կամավոր հանձնել է ձեռքի նռնակ` առանց պայթուցիչի, 5,45 տրամաչափի ինքնաձիգի 60 փամփուշտ: *** Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Լևոն Տ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի պահունակ և տարբեր տրամաչափի 166 փամփուշտ: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Պարգև Օ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան: *** Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Ժիրայր Ա.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, որսորդական հրացան: *** Մարտի 23-ին, ժամը10.20-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 1960 թ. ծնված Գառնիկ Գ.-ն և կամավոր հանձնել 5.45 մմ տրամաչափի 34 փամփուշտ` ինքնաձիգի 2 պահունակով, ինքնաձիգի ժապավեն` 10 փամփուշտով, «ՌԳՄ-73» տիպի պայթուցիչ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ: *** Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Վարդան Մ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 110 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ: *** Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Արսեն Ք.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան: *** Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Կարեն Բ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր