211652_close_icon

Աֆղանստանի նախագահը զգուշացրել է ԻՊ-ի կողմից Ասիային սպառնացող վտանգի մասին

views-count1173 դիտում article-date 12:22 26-03-2015
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին զգուշացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լուրջ վտանգ է սպառնում իր պետությանը և ողջ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի երկրների համար: Ելույթ ունենալով ամերիկյան կոնգրեսում՝ Գանին հայտնել է, որ ԻՊ-ի հետախուզական խմբերը արդեն հայտնվել են Աֆղանստանի հարավում և արևմուտքում՝ «թույլ օղակներ գտնելու համար»: Նա նաև նշել է, որ Աֆղանսանը «Թալիբան» շարժման անդամներին կարող է հնարավորություն տալ վերադառնալու հասարակության բնականոն կյանքին:

Նմանատիպ նյութեր