2541 դիտում
11:31 26-03-2015
Նավթը թանկացել է
Այն բանից հետո, երբ նախօրեին Սաուդյան Արաբիան Եմենի հակամարտությանը վերջ դնելու նպատակով ռազմական գործողություններ սկսեց այդ երկրում, նավթի համաշխարհային գները սկսեցին բարձրանալ, հաղորդում է Bloomberg պարբերականը:
Լոնդոնի ICE FUTURES բորսայում Brent նավթի մայիսյան ֆյուչերսների գինն այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով բարձրացել է 2 ԱՄՆ դոլարով՝ կազմելով 58,48 դոլար՝ 1 բարելի դիմաց:
Նյույորքյան NYMEX առևտրային բորսայում WTI նավթի գինը բարձրացել է 2,18 ԱՄՆ դոլարով և կազմել 51,39 դոլար՝ 1 բարելի դիմաց:
Իսկ նախօրեին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հրապարակեց վերջին 1 շաբաթվա՝ երկրի նավթի պաշարների մասին հաշվետվություն, համաձայն որի՝ աճը վերջին 7 օրում կազմել է 8,17 մլն բարել՝ սպասված 4,8 միլիոնի փոխարեն, իսկ մակարդակը՝ 466,7 մլն բարել, ինչը հերթական անգամ գերազանցել է 1982 թ-ի օգոստոսյան ռեկորդը:
Նմանատիպ նյութեր
1249 դիտում
09:29 18-12-2014
Նավթը թանկացել է 4%-ով
1184 դիտում
12:53 21-01-2015
Brent տեսակի նավթը թանկացել է
994 դիտում
14:59 13-03-2015
Նավթը թանկացել է
Այս բաժնից
787 դիտում
12:34 07-01-2025
ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով զոհվել է առնվազն չորս մարդ. NBC
718 դիտում
10:51 07-01-2025
Բրազիլիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ինդոնեզիան դարձել է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ
817 դիտում
10:22 07-01-2025
Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է Գեորգի Հաղթականի եկեղեցում