Աֆղանստանում 22 շիաների են առևանգել
Աֆղանստանում կառավարական ուժերի և թալիբների միջև ընթացող պայքարի ֆոնին 22 շիաներ են առևանգվել, հայտնել են տեղական իշխանությունները: Առևանգվածները բելուջ ժողովրդի ներկայացուցիչներն էին և աշխատում էին որպես վարորդներ:
Ավելի վաղ հայտնի էր, որ ևս 30 շիաներ են առևանգվել: Ըստ BBC-ի Աֆղանստանին բնորոշ չէր սունիների և շիաների հակամարտությունը՝ ի տարբերություն հարևան Պակիստանի: