Աֆղանստանում առևանգել են 30 շիա-խազարացիների
Անհայտ անձինք Աֆղանստանի հարավում 30 շիադավան խազարացի են առևանգել:
Այս մասին հայտնել է են երկրի իշխանությունները:
Ըստ ոստիկանության տվյալների, զինված, դիմակներով անհայտ անձինք կանգնեցրել են 2 ավտոբուս Զաբուլ շրջանում, տարել են տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին թողել են:
Դեռ պարզ չէ, թե ով է կանգնած խազարացիների առևանգման ետևում:
Նշենք, որ վերջին շրջանում Աֆղանստանում շիադավանների վրա հարձակումներ հաճախ են լինում: