Պայթյուն՝ Ստամբուլի թերթի խմբագրությունում. կա զոհ. տեսանյութ
Ստամբուլում գտնվող Adimlar թերթի խմբագրության շենքում հզոր պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է Dogan Haber-ը, պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իրավապահները չեն բացառում ահաբեկչության վարկածը: