211652_close_icon
views-count2650 դիտում article-date 11:06 26-03-2015

Սրված իրավիճակ՝ ԼՂՀ քաղաքական դաշտում. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ դժվար թե գտնվի մեկը, ով կասի, թե մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները արդյունքների կանխատեսելիության առումով իրենցից որևէ հետաքրքրություն են ներկայացնում: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում կան որոշակի նրբերանգներ, որոնք հեռուն գնացող ենթադրությունների տեղիք են տալիս: Ինչպես հայտնի է, վերջին օրերին ընտրական մրցավազքին բնորոշ միջկուսակցական մրցակցությունից բացի առանձնակի սրվել են հարաբերությունները ԼՂՀ գործող վարչապետ «Ազատ Արցախ» կուսակցության ղեկավար Արա Հարությունյանի և նրա ներկայիս տեղակալ ՀՅԴ-ն ներկայացնող ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի միջև: Հաշվի առնելով կանխատեսումները, որ երեք իշխանական քաղաքական կուսակցությունները՝ «Ազատ Արցախը», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և Դաշնակցությունը պայմանավորվածություն են ձեռք բերել ապագա խորհրդարանում ներկայիս ստատուս քվոն հիմնականում պահպանելու վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ վարչապետի և փոխվարչապետի միջև մրցակցությունը պայմանավորված է ապագա գործադիր մարմնում դերերի որոշակի վերաբաշխմամբ: Բանն այն է, որ ՀՅԴ-ն, առանձնապես մեծ հույսեր չկապելով պատգամավորական իր ներկայիս մանդատների քանակն էապես ավելացնելու հետ, փորձելու է պայմանավորվածություններ ձեռք բերել գործադիր մարմնում իր դիրքերը փոքր-ինչ ամրապնդելու վերաբերյալ: Բնականաբար, Դաշնակցության այս ախորժակը գործող վարչապետի և նրա կուսակիցների սրտով չէ։ Մասնավորապես՝ խնդիրն այն է, որ դաշնակցական փոխվարչապետը վերջին հինգ տարիներին չի բնակվել ԼՂՀ-ում, ինչը հանդիսանում է ընտրական օրենքի պարտադիր պահանջ: Չի բացառվում, որ առաջիկայում այս փաստը կարող է լուրջ ճնշման գործիք դառնալ շահագրգիռ ուժերի ձեռքում, ինչը սովորաբար հանգեցնում է նաև կոմպրոմատային պատերազմի սկսմանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր