211652_close_icon
views-count1569 դիտում article-date 14:17 22-01-2016

Սեյրան Օհանյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին. քննարկվել է շփման գծում սրված իրավիճակը

Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է վերջին շրջանում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների և հայկական կողմի պատասխան գործողությունների մասին: ՀՀ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ նշել է իրավիճակի վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով հետաքննչական միջազգային մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը: Դեսպան Անջեյ Կասպիշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել իրավիճակի պարբերաբար սրման վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր