640 դիտում
22:34 25-03-2015
ՀՀ ուսանողական ազգային ասոցիացիայի պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած հանդիպմանը
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի պատվիրակությունը Արարատ տեմպուս ծրագրի շրջանակներում մարտի տասնութից քսաներեքը մասնակցել է Գերմանիայի Կոբլենց քաղաքի Koblenz-Landau համալսարանում կազմակերպված հանդիպմանը, որին ներկա էին ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, արտաքին կապերի, կարիերայի կենտրոնների պատասխանատուներ, ուսանողներ եւ հասարակական
կազմակերպությունների ակտիվ անդամներ:
Ծրագրի նպատակն է Հայաստանում համալսարան-գործատու համագործակցության ցանցի հաստատման եւ գործարկման միջոցով բարելավել բարձրագույն կրթության արդիականությունը փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին համապատասխանելու համար:
Հանդիպման ընթացքում իրենց փորձը ներկայացրեցին Հայաստանի, Գերմանիայի, Լատվիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի մասնակիցները, իսկ ՀՈՒԱԱ-ն հանդես եկավ «Ուսանողների մասնակցությունը ցանցի գործունեությանը» թեմայով զեկույցով, որոնցից հետո խմբային աշխատանքների եւ քննարկումների միջոցով բացահայտվեցին մի շարք խոչրնդոտներ ու առաջարկվեցին դրանց հաղթահարման բազմաթիվ ուղիներ:
Մի քանի օր տեւած այս աշխատանքային հանդիպումն անցավ բավականին բուռն ու հաճելի մթնոլորտում՝ մասնակիցներին հնարավորություն տալով կատարել փորձի փոխանակում գործընկեր երկրների շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
1126 դիտում
20:22 18-09-2024
ՀՀ պատվիրակությունը Չիկագոյում մասնակցել է Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի համաժողովին
Այս բաժնից
1057 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1204 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն