Քննարկում` «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայում» թեմայով
«Արարէ» հայագիտական հիմնադրամը, «Մեծահասակների ցկյանս ուսումնառություն» ՀԿ-ն, Երիտասարդական համահայկական կենտրոնի աջակցությամբ մարտի 26-ին ժամը 18.00-ին հրավիրում են հերթական` 115-րդ հանդիպմանը, որը տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` համահայկական երիտասարդական կենտրոնում:
Քննարկման ժամանակ «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայում» թեմայով կբանախոսի Հայկազուն Ալվրցյանը:
Հանդիպումը կազմակերպվում է «Ճանաչել իմաստություն» ծրագրի շրջանակում: