1273 դիտում
18:04 10-09-2014
Գերեվարված եզդիներին կրոնափոխ են անում
Իրաքում Իսլամական պետության ահաբեկիչները գերեվարված եզդիների մի մասին ստիպողաբար կրոնափոխ են անում: Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է քարոզիչ ահաբեկիչը եզդիներին իսլամական աղոթք սովորեցնում: Ահաբեկիչները պարզ հայտարարում են, որ եզդիները կարող են ապրել միայն եթե հրաժարվեն իրենց կրոնից և իսլամ ընդունեն: Կրոնափոխության այլընտրանքը մահն է:
Գերությունից և կոտորածից փրկված եզդի փախստականները ապաստանել են հիմնականում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում: Մի մասը ապաստան է գտել Սիրիայի քրդերի մոտ, 30 հազարից ավելի եզդիներ ապաստանել են Թուրքիայի տարածքում, ապրում են հիմնականում քաղաքային այգիներում, որոնք աստիճանաբար վերածվում են վրանային ճամբարների:
Եզդիների կոտորածներին անմիջական մասնակցություն է ունեցել Իրաքի սուննի բնակչությունը: Կան փաստեր, որ սուննի ցեղախմբերը օգնել են ահաբեկիչներին, հետո տիրացել եզդիների ունեցվածքին: Այս փաստը գրեթե անհնարին է դարձնում եզդիների վերադարձը իրենց բնակավայրեր, քանի որ նոր կոտորածը կլինի միայն ժամանակի հարց: Հնարավոր լուծում է Իրաքի տարածքում եզդիական ինքնավարության ստեղծումը:
Սեպտեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայում Միացյալ նահանգների գլխավորությամբ տեղի է ունենալու հակաահաբեկչական համաժողով, որին մասնակցելու են Հորդանանը, Եգիպտոսը, Ծոցի արաբական երկրները, Թուրքիան: Համաժողովին քննարկվելու է Իսլամական պետության դեմ գործողությունների ծրագիրը: Հատկանշական է, որ նախնական տեղեկություն է տարածվել, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մերժել է ԱՄՆ-ին ռազմական օգնություն ցուցաբերել՝ մասնավորապես Թուրքիայում ամերիկյան բազաները ահաբեկիչների դեմ պայքարում օգտագործելու հարցում: Իսլամական պետության ահաբեկիչների թվում կռվում են հարյուրավոր թուրքեր, կան նաև թուրքական հատուկ ծառայությունների գործակալներ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33446]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
12799 դիտում
10:20 15-08-2018
Ջհանգիր աղայի ծոռը եզդիներին կոչ է անում մասնակցել 17-ի հանրահավաքին․ «Առավոտ»
1463 դիտում
22:09 14-11-2014
Մշեցի հայերի անակնկալը «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» մենագրության շնորհանդեսին
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
898 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար