Զինյալները գրավել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից պահպանվող Սիրիայի Բոսրա քաղաքը
Հակակառավարական ուժերի զինյալները Սիրիայի հարավում իրենց հսկողության տակ են առել Բոսրա քաղաքը:
Լրատվամիջոցները հայտնել են, որ քաղաքը գրավվել է 4 օր տևած մարտերից հետո:
Նշենք, որ Բոսրան ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է: Այս քաղաքում մարդկանց բնակվելու մասին առաջին հիշատակությունները թվագրվում են մ.թ.ա. 14-րդ դարին: Ավելի ուշ քաղաքը պատկանել է Հռոմեական կայսրությանը, Պարսկաստանին և Արաբական խալիֆաթին:
Բոսրայում պահպանվել են հռոմեական, բյուզանդական և մահմեդական շինությունների փլատակները, ինչպես նաև լավ պահպանված անտիկ ժամանակաշրջանի թատրոնը: