211652_close_icon
views-count1534 դիտում article-date 22:36 30-12-2021

«Աշ Շաբաբ» խմբավորման զինյալները գրավել են Բալադ քաղաքը Սոմալիի կենտրոնական մասում

«Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները դեկտեմբերի 30-ի առավոտյան գրավել են Բալադ քաղաքը Հիրշաբելի նահանգում, որը գտվում Է Սոմալիի կենտրոնական մասում: Այդ մասին հաղորդել Է Սոմալիի Garowe նորությունների պորտալը՝ վկայակոչելով ականատեսների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զինյալներին հաջողվել Է վերահսկողություն հաստատել մի քանի գրոհների ընթացքում: Քաղաքում տեղի ունեցող իրադարձություների մասին մանրամասներ առայժմ հայտնի չեն Վերջերս խմբավորման ջոկատները մի քանի քաղաքներ են գրավել Գալմուդուգի նահանգում: Դիտորդները նրանց գործողությունների ակտիվացումը կապում են հակասությունների սաստկացման հետ Սոմալիի կառավարության եւ Աֆրիկյան միության խաղաղապահ ուժերից նրանց դաշնակիցների միջեւ, ինչպես նաեւ բուն երկրի ներսում քաղաքական ուժերի միջեւ՝ հերթական նախագահական ընտրությունների մշտապես հետաձգվող անցկացման պատճառով:

«Աշ Շաբաբ» խմբավորումը Սոմալիում ի հայտ Է եկել 2004 թվականին: 2008 թվականից դրա զինյալները պարբերաբար պայթեցումներ եւ հարձակումներ են գործում դարանից: 2010 թվականին քմբավորումը վերահսկում Էր ընդարձակ տարածքներ, սակայն 2011 թվականի ամռանը հարկադրված Էր թողնելու Մոգադիշոն եւ անցնելու պարտիզանական պայքարի երկրի կառավարության եւ նրա դաշնակիցների դեմ՝ մի շարք աֆրիկյան երկրների զորակազմերի աջակցությամբ Սոմալիի բանակի մարտական գործողությունների արդյունքում: 2012 թվականի փետրվարին խմբավորման պարագլուխներից մեկը հայտարարել Է զինյալների միանալու մասին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպոթյան հետ: «Աշ Շաբաբի» թվաքանակը գնահատվում Է յոթ հազար զինյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր