«Իսլամական պետության» խմբավորման զինյալները գրավել են և իրենց հսկողության տակ են վերցրել Ալ-Բաղդադի քաղաքը՝ իրաքյան Անբար շրջանում, ուր ամերիկյան զինվորականները վարժանքներ են անցկացնում Իրաքի բանակի զինվորականների հետ՝ իսլմամիստների դեմ պայքարելու համար:
Լրատվամիջոցները հայտնել են, որ Ալ-Բաղդադի 95% արդեն իսլամիստների հսկողության ներքո է:
Ըստ տեղեկությունների, զինյալները գրոհել են քաղաքը երկու կողմերից, այնուհետև անցել են ավելի ակտիվ գրոհի: Իսկ այնտեղ 320 ամերիկացի զինվորներ զորավարժանքներ են անցկացնում իրաքյան զինվորների մասնակցությամբ:
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը այս դեպքի կապակցությամբ չի մեկնաբանել զինյալների մասին լուրը: