211652_close_icon
views-count1293 դիտում article-date 14:39 25-03-2015

Արմեն Աշոտյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

Աշխատանքային այցով Սյունիքի մարզ այցելած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ, Գորիսում հանդիպում է ունեցել մարզի կրթության ոլորտի պատասխանատուների հետ, որի ընթացքում խոսել է մարզի դպրոցներում վերջին շրջանում կատարված աշխատանքների և ներդրվող նոր ծրագրերի մասին: Պատասխանելով ներկաների հարցերին` Արմեն Աշոտյանը նշել է, որ չնայած առկա դժվարություններին` սյունեցի դպրոցականները լուրջ արդյունքներ են գրանցում տարբեր առարկաների հանրապետական և միջազգային օլիմպիադաներում: Այնուհետև նախարարն ու Սյունիքի մարզպետն այցելել են Սիսիայի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ մասնակցել են դպրոցի բակում կանգնեցված արձանախմբի բացման արարողությանը, որից հետո Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել դպրոցի ուսուցչական անձնակազմի և ծնողների հետ:

Նմանատիպ նյութեր