211652_close_icon
views-count769 դիտում article-date 10:33 21-04-2024

Ճապոնիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ է կործանվել Խաղաղ օվկիանոսում

News.am-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ, որոնցում, ենթադրաբար, անձնակազմի ութ անդամ է եղել, վթարի է ենթարկվել Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից հարավ, գիշերային վարժանքների ժամանակ,  փրկարարները փնտրում են անհետ կորածներին, ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Մինորու Կիհարան, հաղորդում է AP-ն։

Երկու SH-60K ուղղաթիռը, որոնք պատկանում էին ինքնապաշտպանության ծովային ուժերին, և որոնցից   յուրաքանչյուրում  չորս հոգանոց անձնակազմ է եղել, կորցրել է կապը շաբաթ ուշ երեկոյան խաղաղօվկիանոսյան Տորիշիմա կղզու մոտ՝ Տոկիոյից մոտ 370 մղոն դեպի հարավ, լրագրողներին ասել է պաշտպանության նախարարը:

Անձնակազմի ութ անդամներից մեկը դուրս է բերվել ջրից, սակայն նրա վիճակը հայտնի չէ։ Մնացած յոթ հոգու որոնումները շարունակվում են։

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն, ասել է Կիհարան՝ հավելելով, որ պաշտոնյաները առաջնահերթություն են տալիս փրկարարական գործողություններին:

ԱՄՆ պաշտպանության ուժերը ութ ռազմանավ և հինգ ինքնաթիռ են ուղարկել անհետացած անձնակազմին որոնելու և փրկելու համար։  

Նմանատիպ նյութեր