Կոլումբիայում հղի կինը վաճառքի է հանել չծնված երեխային
Կոլումբիայում հղի կինը ապագա երեխային 80 հազար դոլարով վաճառելու հայտարարություն է տեղադրել ինտերնետում: Նա պարզաբանել է, որ ունի 3 երեխա և ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում խնամել նույնիսկ նրանց: Նա նաև նշել է, որ իրեն ազատել են աշխատանքից հղիության պատճառով:
Այժմ 27-ամյա կինը սոցիալական ծառայությունների խնամքի ներքո է:
Նշենք, որ մի քանի հոգի արձագանքել է վաճառքի մասին հայտարարությանը նախքան դրա ջնջվելը: