718 դիտում
11:24 25-03-2015
Հրապարակվել է «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը
Նախագիծը լրամշակվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Նախագծով նախատեսվել են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են ոլորտի կատարելագործմանը, հասարակության քաղաքական համակարգում քաղաքացիական ինստիտուտների դերի բարձրացմանը, դրանց կազմակերպական և ֆունկցիոնալ կարողությունների ամրապնդմանն ու իրացման հնարավորությունների ընդլայնմանը:
Այդ նպատակով՝ առաջարկվող նախագծով տրվել է ՀԿ-ների դասակարգման յուրօրինակ մոդել, որը, թեև ուղղակի ազդեցություն չունի գործառութային ասպեկտի վրա, սակայն այն կարող է ապահովել բովանդակային նոր մոտեցում՝ ՀԿ-ների գործունեության կամ դրանց ընկալման նոր մոդելավորմամբ և հիմք հանդիսանալ ինստիտուցիոնալ ամրապնդման, արժեքային վերաիմաստավորման ու զարգացման համար:
Տեղեկացնենք, որ նախագծի վերջնական տարբերակը կքննարկվի հասարակական կազմակերպությունների հետ և կուղարկվի ՀՀ կառավարություն:
Նմանատիպ նյութեր
3472 դիտում
20:48 16-01-2017
Հրապարակվել է Արցախի Սահմանադրության նախագծի լրամշակված տարբերակը
986 դիտում
13:49 29-03-2015
Քննարկումներ՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի շուրջ
1555 դիտում
21:47 08-04-2015
Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ Կառավարության օրենքի նախագծի քննարկում
Այս բաժնից
952 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)