211652_close_icon
views-count1305 դիտում article-date 11:10 25-03-2015

Թուրքիայում քրդական խնդիր չկա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայում քրդական խնդիր գոյություն չունի և գոյություն ունեն միայն իր «քուրդ եղբայրների» ստեղծած խնդիրները: «2005 թվականին Դիարբեքիրում ես ասացի իմ քուրդ եղբայրներին, որ քրդական խնդիրը նաև իմ խնդիրն է և հենց այդ օրն էլ մենք հրաժարվեցինք մերժման քաղաքականությունից: Այնպես, որ պետք է պարզ լինի, երբ ես ասում եմ, որ քրդական խնդիր չկա»,-ասել է նա, իսկ հետո շարունակել, թե հակամարտությունն առաջացրել են հենց քրդերը:

Նմանատիպ նյութեր