211652_close_icon
views-count800 դիտում article-date 11:36 25-03-2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է օսմանահայ մարմնամարզիկ Վահրամ Փափազյանի հուշերը

«Սէր, սէր, սէր» հուշագրությունը հազվագյուտ սկզբնաղբյուր է մինչև Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կյանքի մասին: Այն նաև բացառիկ պատմական աղբյուր է մարմնակրթության պատմության, օլիմպիական խաղերի, Առաջին համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև գաղթականների և բռնագաղթի մասին: Օսմանյան պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարմնամարզիկներ Վահրամ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը ներկայացրին Օսմանյան կայսրությունը 1912 թ. Սթոկհոլմում տեղի ունեցած հինգերորդ Օլիմպիական խաղերում: «1912-ին Սթոքհոլմի մէջ տեղի պիտի ունենային Միջազգային Ողիմպիական Մրցումները, որոնց մասնակցելու հրաւէրը ստացեր էր նաեւ Թուրքիա: Բայց թուրքերը մարզիկ չունէին որ ղրկէին, բայց հայերը ունէին. հայերը որոշեցին հայ մարզիկ ղրկել ներկայացնելու հսկայ կայսրութիւնը և յաջողոցան, ու պատմութեան մէջ առաջին անգամը ըլլալով Թուրքիա առաջին անգամ կմասնակցէր այս կարգի Միջազգային մրցումներու, իբրեւ ազգ, երկու հայերու շնորհիւ, ինչպես յետո պիտի տեսուի… Երբ առաւօտուն Սթոքհոլմ հասայ, տեսայ որ փողոցները եւ մեծ հաստատութիւնները Ողիմպիականներուն մասնակցող բոլոր մեծ ու փոքր ազգերուն դրօշակներովը զադարուած էին, բայց թրքականը ամէն կողմ կը պակսէր: Այս պարագան զիս շատ յուզեց. հերջապէս հայրենիքիս՝ Թուրքիոյ պաշտօնական ներկայացուցիչն էի եւ ինձ համար տեսակ մը նախատինք էր հայրենիքիս հանդէպ ցոյց տրուած այս տգեղ վերաբերմունքը: Ինձ յատկացուած բնակավայրս չգացած, ճամբորդութեան պայուսակները հետս առած, ինքնաշարժ մը առի եւ ուղղակի թուրք դեսպանատունը գացի, զայրոյթս յայտնելու եւ անմիջական դարման մը պահանջելու համար: Թուրք Դեսպանին ինքնութիւնս յայտնելէ եւ անոր շնորհաւո¬րութիւնները ընդունելէս անմիջապէս յետոյ, ըսի. «Պէյ էֆէնտի, Սթոքհոլմի մթնոլորտը ինձ համար անշնչելի է, ես պայուսակներս շալկած կ’ուզեմ կրկին հայրենիքս վերադառնալ։ Ամրոդջ Աթոքհոլմ օտար դրօշակներով զարդարուած է, բացի թրքականէն եւ այս պարագան նոխատի´նք մըն է ինձ համար եւ հայրենիքիս դէմ: Ես հոս կը մնամ միայն այն պայմանով որ միջոցներ ձեռք առնէք եւ յաջողիք որ իմ հայրենիքիս դրօշն ալ ծածանի բոլո՜ր միուս ազգերուն կողքին»: Թուրք Դեսպանը դէմս արձան կտրուեցաւ... Որի՜շ շատ շատերու նման չէր հաւատար որ հայ մը այսքան կը սիրէ, կը յարգէ իր թուրք հայրենիքը... Թերեւս այդ պահուն միտքէն ալ չանցաւ, այն պարզ իրողութիւնը թէ՝ Հայը իր թուրք հայրենիքը միշտ սիրած է, բայց Թո´ւրքն է որ չէ սիրած իր օրինակելի օսմանցի թուրք Հայը եւ զայն հալածած է ամէն տեղ եւ ամէն առիթով… Եւ արդարեւ, երկու ժամ վերջը, թրքական դրօշը ամէն կողմ սկսավ ծածանիլ, շնորհիվ հայ երիտասարդի մը, որ քանի մը տարիներ յետոյ պիտի լար իրեն նման հայրենասէր ժողովրդի մը անթա՜ղ, միլիոնաւո՜ր դիակներու վրա… ջարդուա՜ծ Թուրքէն»: Փափազյանը, որպես Հայոց ցեղասպանության վերապրող և ականատես, կարևոր տեղեկություն է տալիս ընթերցողին Ցեղասպանության վերաբերյալ: «Անարդարանալի զրպարտութիւն մըն ալ այն է որ Հայերը ջարդուեցան, որովհետեւ Ռուսիոյ կ’օգնէին եւ անոր հաշւոյն լրտեսութիւն կ’ընէին: Եթէ այս փաստարկութիւնը նույնիսկ ճշտանման ըլլայ, Խարբերդի նման ազնիւ ու խաղաղ, հաւատարիմ եւ ուշիմ հայ զանգուած մը ի՞նչով էր մեղաւոր, որ մինչեւ յետին երախան սուրէ անցուեցան»: Վահրամ Փափազյանի՝ առաջին անգամ անգլերենով հրատարակված հուշագրությունը խմբագրվել է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի կողմից: Գրքի բնօրինակը լույս է տեսել 1962 թ. Բեյրութում:

Նմանատիպ նյութեր