Քարաթափում` Իջևան -Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին` ժամը 19:30 - 20:00-ի սահմաններում, Իջևան - Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: 100 խմ ծավալով ժայռաբեկորները երկկողմանի փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը:
Այս պահին ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: