1155 դիտում
18:12 24-03-2015
Վարչապետի մոտ քննարկվել են տնտեսության զարգացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները:
Մասնավորապես, քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում, եւ ընդհանրապես, տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին, հնարավոր զարգացումներին, մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ շարունակել տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Նմանատիպ նյութեր
1071 դիտում
19:52 22-05-2014
Քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր
2945 դիտում
21:10 22-01-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են անասնաբուծության զարգացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար