Հերհերի համայնքին հատկացվել է 5տ. գարնանացան գարու սերմացու
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է եղել Հերհերի համայնքապետ Անդրանիկ Աբրահամյանի 2014 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությանը, որը կայացել է համայնքապետարանի դահլիճում:
Համայնքի ղեկավարը ներկայացրել է 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները և 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը:
Քննարկման ժամանակ բարձրացվել է խմելու ջրագծի վերանորոգման, ոռոգման ջրագծի երկարացման, ճանապարհի ասֆալտապատման և գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցերը: Խոսվել է նաև միջհամայնքային ճանապարհի որոշ հատվածներում քարաթափման վտանգի և ոչ որակյալ ինտերնետ կապի մասին: Նշվեց, որ սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները և գարնանային ցանքս կատարելու համար մարզի հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրով Հերհերի համայնքին հատկացվել է 5տ գարնանացան գարու սերմացու: