211652_close_icon
views-count23515 դիտում article-date 15:23 24-03-2015

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

Այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Շաղոյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար: Վերջինս ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/16/46281/]հայտնել էր[/url] [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Արամ Գալստյանն ազատվել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար:

Նմանատիպ նյութեր