6028 դիտում
14:45 24-03-2015
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը խցում վնասել է իր ոտքը. ի՞նչն է եղել պատճառը
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, ով կալանավորված է, խցում վնասել է իր ոտքը: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ մարտի 20-ի երեկոյան Հակոբ Հակոբյանը խցում տեղաշարժվելիս պատահաբար ընկել է: «Ոտքը ռենտգեն են արել: Վտանգավոր ոչինչ չկա՝ սալջարդ է»,- ավելացրեց Գ. Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ առողջական խնդիրներ ունեցող գործարարը մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նմանատիպ նյութեր
12646 դիտում
12:51 22-09-2015
Մահացել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարարը․ ի՞նչն է եղել 53-ամյա Արմեն Մովսիսյանի մահվան պատճառը
76816 դիտում
22:10 24-03-2017
Ի՞նչն է եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչի «ստրեսի» պատճառը
Այս բաժնից
1318 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
904 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար