211652_close_icon
views-count982 դիտում article-date 14:39 24-03-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Էջմիածնում

Հայաստանի փաստաբանների պալատի Արմավիրի մարզային համակարգողի գրասենյակը, Արմավիրի մարզպետարանը և էջմիածնի քաղաքապետարանը, Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի տանը կազմակերպել էին գիտաճանաչողական միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որին մասնակցել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի Արմավիրի մարզային գրասենյակի համակարգող Գուրգեն Գրիգորյանը, ով նշել է, որ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում Արմավիրի մարզային գրասենյակը կազմակերպում է արդեն երկրորդ անգամ, որի նպատակն է իրավական գնահատական տալը Ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի գործողություններին: Նրա խոսքով Փաստաբանների պալատում գործում է հանձնախումբ, որտեղ քննարկվում են ցեղասպանության ճանաչմանը հասնելուն իրավական գործընթացների մասին հարցեր: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ հայտնել է, որ հայերը պետք է էլ ավելի բարձրացնեն իրավագիտակցությունը, քանի որ այն հայ ժողովրդի ընդհանուր շահն է պահանջում: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել մարզի փաստաբաններ, ուսուցչուհիներ, մարզպետարանի աշխատակիցներ և դպրոցների աշակերտներ:

Նմանատիպ նյութեր