3522 դիտում
10:09 24-03-2015
Մարտի 30-ից կգործարկվեն նոր արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թվականի մարտի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ՝ 1 արագաչափ՝ Սևան-Երևան ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է:
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1796 դիտում
12:04 26-02-2014
Մարտի 3-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր
2112 դիտում
12:15 20-03-2014
Մարտի 24-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր
2764 դիտում
16:28 30-03-2014
Մարտի 31-ից կգործարկվեն նոր արագաչափ սարքեր
Այս բաժնից
901 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին