2371 դիտում
07:39 24-03-2015
ՀԷՑ-ը առաջարկելու է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ որոշ տեղեկությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը առաջիկա մեկ ամսվա ընթացքում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:
Հայտնի չէ որքան կառաջարկի բարձրացնել սակագինը ՀԷՑ-ը, բայց ՀԾԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, էլեկտրաէներգիան կթանկացնի 5-7 դրամով: Դրա հետևանքով ներկայում գործող սակագինը (ցերեկայինը) 42 դրամից կդառնա 47-49 դրամ: Այսպիսով էլէներգիան Հայաստանում կթանկանա շուրջ 15-16%-ով: էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է նրանով, որ մեր էներգետիկ ողջ համակարգում ստեղծվել է ծայրահեղ իրավիճակ: Ամբողջ համակարգը մինչև կոկորդը թաղված է պարտքերի մեջ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ այս տարվա սկզբին հրապարակած տվյալների համաձայն, էներգետիկ համակարգի պարտքերը արդեն 600 միլիոն դոլարի են հասնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
11:03 08-05-2015
ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով. Ժողովուրդ
4280 դիտում
23:53 30-09-2015
«Տաշիրը» գնում է ՀԷՑ–ը. էլեկտրաէներգիայի սակագինը մեկ տարի կմնա անփոփոխ
Այս բաժնից
2464 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2335 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»