Լատվիայում ուսանողները մակարոնից կամուրջ են սարքել
Լատվիայի համալսարաններից մեկի ուսանողները սպագետիից սարքել են կամուրջ, որը կարող է դիմանալ 476 կգ ծանրությանը: Էլեկտրոտեխնիկայի համալսարանում վեցերոդ անգամ ոչ սովորական մրցույթ է անցկացվել: Ուսանողները պայքարել են «մակարոնե ամենաամուր կամուրջ» մրցանակի համար:
Մրցույթին մասնակցել է 18 ուսումնական հաստատության 100 ուսանող: Հաղթողները Լատվիան կներկայացնեն միջազգային մրցույթում, որը տեղի կունենա մայիսի 22-ին: