Լատվիայում 6 մարդ ավտովթարի զոհ է դարձել
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 6 մարդ։ Audi մակնիշի մեքենան բարձր արագության տակ կողաշրջվել է և առվի մեջ ընկել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Ըստ շտապ օգնության ծառայության տվյալմների, պատահարի զոհ են դարձել 5 երիտասարդներ և 1 աղջիկ, որոնք 18֊ից 27 տարեկան էին։ Բոլորը մահացել են դեպքի վայրում։
Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Փորձագետները պարզում են վթարի պատճառի հանգամանքները։