Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Շանթ-Սեյրան» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կողմից կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքում Վարդենյաց լեռնանցքը բացվել է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են