ԲՀԿ-ն այսուհետ ոչ թե այլընտրանք է, այլ՝ ընդդիմություն
Հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածը՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսուհետ հայտարարում եմ ընդդիմադիր: Նման հայտարարությամբ այսօր` մարտի 23-ի Ազգային ժողովի նաստաշրջանում հանդես եկավ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությունից հետո կուսակցությունից դուրս էին եկել 11 պատգամավորներ: Կուսակցությունից հեռացավ նաեւ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ական քաղաքապետեր, գյուղապետեր եւ գործարարներ: