Մեծ Բրիտանիայում ԻՊ-ի կողմից քիմիական հարձակման մտավախություն կա
Քիմիական զենքի բրիտանացի փորձագետ Համիշ դե Բրետոն Գորդոնը կարծում է, որ «Իսլամականան պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները կարող են նախապատրաստել մասսայական քիմիական հարձակում Մեծ Բրիտանիայի բնակչության վրա:
Daily Mirror-ը մեջբերել է նրա խոսքերը՝ դա կարող է լինել գնացքում, մետրոյում կամ նույնիսկ խոշոր ֆուտբոլային խաղի ժամանակ: Ըստ Գորդոնի՝ Մեծ Բրիտանիայում զենք և զինամթերք ձեռք բերելը բավականին դժվար է, սակայն առանց լիզենզիայի կարելի է գնել 90.000 տոննա քլորին: