Մահացել է սինգապուրյան տնտեսական հրաշքի հեղինակը
Սինգապուրի առաջին վարչապետը` 91-ամյա Լի Կուան Յուն, երկարատև հիվանդությունից հետո մահացել է։ Երկրում 7-օրյա ազգային սուգ է հայտարարված:
Լի Կուան Յուն, որը պաշտոնավարել է 31 տարի, այսպես կոչված, ՙսինգապուրյան տնտեսական հրաշքի՚ հեղինակներից է, որի արդյունքում փոքր հետամնաց պետությունը վերածվել է տնտեսապես ծաղկող գերտերության։